Ռուսների «հումանիտար օգնությունը» արցախցիներին․ ուրիշ ծաղրելու ձեւ չկար

  • 13:17 29.05.2025

Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանված անձանց հումանիտար հարցը ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավիճակին և արդյոք նախատեսվում են մարդասիրական օգնության նոր մատակարարումներ։

«Մոտ ապագայում նախատեսվում է նոր, բավականին մեծ մարդասիրական գործողություն՝ Ռուսաստանի մարդասիրական առաքելության ներքին հասարակական կազմակերպություններից մեկի միջոցով», – ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը 2023թ. մարդասիրական օգնություն էր ուղարկել Հայաստանում գտնվող ղարաբաղցի տեղահանված անձանց, երբ նրանց տրամադրվել էր 6 տոննա սնունդ և անձնական հիգիենայի պարագաներ։

Ովքեր բլոկդայի օրերին Արցախում են եղել, կհիշեն ռուսական “6 տոննա մարդասիրական օգնությունը”: Ուրիշ ծաղրելու ձեւ չկար, քան սոված քաղաք վերմակներ ուղարկել, որ ցանկացած արցախցու գյուղական տան 6 շերտ դարսած է լինում սովորաբար:

Կհիշեն նաեւ տեսարանը, թե ինչպես էին ռուս խաղաղապահները հղի կանանց հերթ կանգնեցրել եւ ծմերուկ էին բաժանում իրենց Урал-4320-ներից ու նկարում հեռախոսով, կհիշեն, թե ինչպես են ռուս զինվորները Ստեփանակերտի միակ բաց սննդի կետում խժռում վերջին պեռաշկիները, կհիշեն, թե ինպես ռուս զինվորների ներկայությամբ առեւանգեցին երիտասարդ ֆուտբելիստներին, կհիշեն թե ինչպես եվրատեսիլից վերադարձող երեխաներն ուշաթափվեցին Урал-4320-ում, որ չգիտես ինչու որոշել էր անդրբեջանական անցակետում “մի քիչ” задержка լինել եւ ինչո՞ւ արցախցիների հարմարավետ Mercedes Sprinter-ը Урал-4320 դարձան՝ որ հերթարգրվե՞ն, ամիսներ սպասե՞ն ու спасибо ասե՞ն: Փառո՞ւխն ենք մոռացել, թե՞ Քարագլուխը, թե մոռացել ենք, ինչպես եք “պատվով միասիան ավարտել ադրբեջանական հողի վրա”:

Ինչպես պարզվել է, “օպերացիայի” ավարտից հետո Արցախից դուրս գալուց ռուսները ևս մեկ “հումանիտար” ժեստ արեցին, իրենց հետ տանելով Արցախում զոհված  6 ռուս զինվորների պատվին տեղադրված հուշաքարը։

Հումանիտար օգնություն կարող եք ձեր զինվորենրին ուղարկել, տիկին Զախարովա, իսկ արցախցիները եթե բլոկադայի ժամանակ են յոլա գնացել, Հայաստանում էլ կդիմանան առանց ռուսական “հումանիտար” օգնության: Պատերազմող երկիր եք, ձեզ ավելի շատ պետք կլինի օգնությունը:

Մարութ Վանյան