Էրդողանի հետ միասին Բերձոր էր ժամանել նաև Պակիստանի` միջուկային տերության վարչապետ Շահբազ Շարիֆը՝ Արցախի օկուպացված տարածքներում ևս մեկ օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելու համար։
Պակիստանը ոչ մի ընդհանուր բան չունի թյուրքական աշխարհի հետ. այն երկիր է, որտեղ գերակշռում են հինդու և պարսկախոս բնակչությունը, հիմնականում սուննիներ։ Սակայն Պակիստանն ունի միջուկային զենք, և Էրդողանն ու Ալիևը սիրահետում են Շարիֆին և նրա փոքրիկ միջուկային ճամպրուկը։
Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը հասանելիություն չունեն միջուկային տեխնոլոգիաներին: Աքքույու ատոմակայանը դեռևս կառուցվում է ռուսների կողմից Թուրքիայում, իսկ Թուրքիայում պահվող միջուկային զենքը ամերիկացիները խոհեմորեն տեղափոխեցին այլ երկրներ։
Գոյություն ունի չգրված կոնսենսուս՝ միջուկային տեխնոլոգիաներ չտրամադրելու վերաբերյալ «անվստահելի» երկրներին, որտեղ հնարավոր են արմատական դրսևորումներ: Այս կոնսենսուսը խախտվեց, այդ թվում՝ Հնդկաստանին և Պակիստանին միջուկային զենք տրամադրելով: Այժմ աշխարհի երկրները պայքարում են միջուկային տեխնոլոգիաներ ունենալու իրավունքի համար։
Ահա թե ինչու Հայաստանում գտնվող՝ տարածաշրջանում միակ ատոմակայանը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը զայրացած նախանձ են առաջացնում Բաքվում և Անկարայում։