Միացյալ Նահանգներում հայկական հանցավոր խումբ է ձերբակալվել

  • 13:09 31.05.2025

Միացյալ Նահանգներում  ձերբակալվել է հայկական խարդախության ցանցի 14 անդամ, որոնք, ըստ քննիչների, գողացել են COVID-ի դեմ պայքարի օգնության և փոքր բիզնեսի համար նախատեսված ընդհանուր 47 միլիոն դոլար։

Fox News-ի տվյալներով՝ կասկածյալներից տասներեքը ծնվել են Հայաստանում։ Կասկածյալներից առնվազն մեկը կարող է արտաքսվել։

Դատարանի փաստաթղթերում նշվում է, որ կասկածյալները, ենթադրաբար, կեղծ փաստաթղթեր են օգտագործել մի քանի կեղծ ընկերություններ ստեղծելու համար։

Հայկական խարդախության ցանցի  անդամները մեղադրվում էմի շարք հանցագործությունների մեջ՝ սկսած էլեկտրոնային միջոցների և բանկային գործառնություններին առնչվող խարդախությունից մինչև փողերի լվացում։

Իշխանությունները պնդում են, որ գումարի մի մասը ծախսվել է տների և շքեղության իրերի վրա, իսկ մյուս միջոցներն ուղարկվել են Հայաստան, ինչը ԱՄՆ կառավարական գործակալությունների համար դժվարացնում են գումարի տնօրինման վերաբերյալ հետագա տեղեկությունների ստուգումը։