«YMCA Artsakh» Երևանում. ծրագրերը շարունակվում են

  • 19:14 01.06.2025

«YMCA Europe» աջակցությամբ Երևանում բացվել է «YMCA Artsakh»-ի գրասենյակը, որը շարունակելու է Արցախում գործող համանուն կառույցի գործունեությունը: Գրասենյակի գլխավոր նպատակը տեղահանված արցախցիներին աջակցելն է տարբեր ծրագրերի միջոցով:

«YMCA Artsakh»-ի անդամ Արտակ Մկրտչյանը նշել է, որ գրասենյակը համակարգելու է տարբեր փոքր ծրագրեր՝ հաշվապահական, հրուշակագործության և այլ դասընթացներ, որոնք պետք է ունենան հստակ վերջնաարդյունք՝ լուծել մարդկանց սոցիալական խնդիրները: Ծրագրեր են լինելու նաև ուղղված կանանց:

Արտակ Մկրտչյանը նաև նշեց, որ «Armenians Unified»-ի աջակցությամբ կազմակերվելու է ամենամյա ճամբար Վանաձորում, որի ընթացքում մասնակիցներին հնրավորություն կտրվի ներկայացնել իրենց կողմից մշակված փոքր ծրագրեր: Համապատասխան ֆինանսավորման պարագայում լինելու են նաև ծրագրեր աշխատող ծնողնորի բեռը թեթևացնելու համար՝ դասապատրաստում, փոքր երեխայի խնամքի կազմակերպում:

Բացի գրասենյակի կողմից կազմակերպվող ծրագրերից կարող են դիմել նաև առանձին անհատների նախաձեռնություններ, և գրասենյակը հնաևավորության դեպքում կարող է աջակցել: Ծրագրերից զատ գրասենյակը  ծառայելու է նաև որպես ժամանցային վայր՝ խաղեր, երաժշտական երեկոններ և այլն, որը կմիավորի արցախի երիտասարդներին և կամրապնդի նրանց կապը:

Ալվարդ Գրիգորյան