Ուկրաինական անօդաչուների ցնցող հարձակումը ռուսական ռազմական օդանավակայանների վրա, որի արդյունքում, ըստ որոշ տեղեկությունների, ոչնչացվել է ավելի քան 40 ինքնաթիռ, տեղի է ունեցել ռուսական երկաթուղիների վրա պարտիզանական հարձակումից և երկու կամուրջների ոչնչացումից անմիջապես հետո։ Սակայն, եթե կամուրջները պայթեցվել են Ուկրաինային սահմանակից շրջաններում, ապա օդանավակայանները հարձակման են ենթարկվել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերում։
Վաղը Ստամբուլում նախատեսված է Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հանդիպում, և այսօրվա հարձակումներից հետո Մոսկվան չի հայտարարել հանդիպումից հրաժարվելու մասին։ Հնչել են միայն պատասխանի սպառնալիքներ, չնայած Ռուսաստանն առանց այդ էլ անողոք կերպով ռմբակոծում է ռուսական քաղաքներն ու զորամասերը։
Ուկրաինական հատուկ ծառայությունների գործողությունը պատերազմը հասցրել է նոր մակարդակի. այժմ Ռուսաստանի տարածքում ռազմական գործողություններ են տեղի ունենում ոչ պակաս ինտենսիվությամբ, քան Ուկրաինայի տարածքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական գործողության նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այցելել է և՛ Մոսկվա, և՛ Կիև։ Կասկած չկա, որ թուրքական հետախուզությունը տեղյակ էր Ռուսաստանի դեմ նախապատրաստվող գործողության մասին։
Թե ինչի մասին կխոսեն ռուսական և ուկրաինական պատվիրակությունները Ստամբուլում, դեռ պարզ չէ, բայց խաղի մակարդակը բարձրացել է մեկ այլ լեվելի, որին կարող է հաջորդել «խաղի ավարտը»։