Մայիսի սկզբից ի վեր, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը քաղաքացիների ընդունելություն է անցկացնում Երևանում Արցախի ներկայացուցչությունում: Արցախցիների կողմից հանդիպումների կամ հեռախոսազանգերի ժամանակ բարձրացված բոլոր հարցերը գրանցվում են՝ ՀՀ կառավարությանը առաջարկություններ ներկայացնելու համար: Ամեն օր Խորհրդ է գալիս կամ զանգահարում գրեթե 30 արցախցի:
Խնդիրները բազմազան են, բայց հիմնականում սոցիալական: Դրանք ներառում են խնդիրները, որոնք կապված են սոցիալական նպաստներիի դադարեցման, սոցիալական կարգավիճակի դիմումների կառավարության կողմից մերժման, բնակարանային հարցերի և կենսաթոշակային հարցերի հետ:
2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհ դարձածների ընտանիքների համար սոցիալական կարգավիճակ ստանալու հարցը լուծվծ չէ։ Հաշվի չի առնվում, որ մարդիկ այնտեղ են հայտնվել շրջափակման ընթացքում առաջացած վառելիքի պակասի պատճառով։ Հաշվի չի առնվում, որ ընտանիքները կորցրել են կերակրողին կամ ընտանիքի անդամին, կամ կերակրողն այնքան է այրվածքներ ստացել, որ անգործունակ է դարձել։ Արցախում ռազմական դրությունը հաշվի չի առնվում։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է սոցիալական կարգավիճակ տրամադրել այդ ընտանիքներին։
Մարդիկ, ովքեր հիվանդության պատճառով լքել են Արցախը շրջափակումից առաջ կամ Կարմիր խաչի կողմից դուրս են բերվել շրջափակման ժամանակ և չեն կարողացել գրանցվել Հայաստան մուտք գործելիս 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած բռնի տեղահանության ժամանակ, զրկված են պետական ծրագրով նախատեսված սոցիալական աջակցությունից։ Հայաստանի սոցիալական հարցերի նախարարությունը մերժում է նրանց, չնայած այդ մարդիկ չունեն անշարժ գույք, աշխատանք կամ առողջություն։ Նրանց թիվը մոտ 7 հազար է։
Կան մարդիկ, ովքեր իրականում լքել են Արցախը 2023 թվականի սեպտեմբերին, բայց նրանք տվյալների բազայում չկան։
Արցախցիները խոսում են պետական բնակարանային ծրագրի պայմանների անընդունելիության և անիրականության մասին։ Խոսքը ոչ այնքան նոր ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին է, որքան տրամադրվող աջակցության չափի և այլնի մասին։
Մարդիկ նաև մտահոգված են, որ սոցիալական նպաստների չեղարկումից հետո կարող են հայտնվել փողոցում։ Նրանք կարծում են, որ բոլոր փախստականներին երկու լրացուցիչ ամսվա վճարումներ տրամադրելու որոշումը միայն ժամանակավոր միջոց է, իշխանությունները հաշվի չեն առնում բռնի տեղահանված անձանց առջև ծառացած խնդիրները։
Այս և շատ այլ հարցեր գրավոր և բանավոր ձևով ներկայացվում են ՀՀ կառավարությանը Խորհրդի կից ստեղծված փորձագիտական հանձնաժողովների կողմից։ Ներկայացվում են նաև այս խնդիրների լուծման առաջարկներ։
Կառավարության հետ հանդիպումները տեղի են ունեցել ամբողջ մայիս ամսվա ընթացքում և շարունակվում են։ Սակայն Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նախատեսում է շուտով հաշվետվություն ներկայացնել արցախցիներին և ներկայացնել յս բանակցությունների արդյունքները։ Խորհրդի հետագա գործողությունները կախված են ժողովրդի արձագանքից և կարծիքից։ Սակայն, ինչպես նշում են Խորհրդի անդամները, իրենց գործունեության մեջ դրական փոփոխությունները կախված են ժողովրդի ակտիվությունից։
Ալվարդ Գրիգորյան