Երեքշաբթի երեկոյան Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում մի քանի տղամարդ բռնել են բլոգեր Արեգ Սամվելովիչ Շչեպիխինին և խցկել մեքենայի բեռնախցիկը։ Չորեքշաբթի առավոտյան չեչենական իշխանությունները հայտնել են, որ տղամարդուն «չեն առևանգել, այլ կալանավորել», քանի որ կասկածվում է հավատացյալների զգացմունքները վիրավորելու մեջ։ Հայտնի չէ, թե որտեղ է այժմ Շչեպիխինը։
Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևի խոսքով՝ բռնված և բեռնախցիկի մեջ խցկված Շչեպիխինը կալանավորվել է չեչեն իրավապահ մարմինների կողմից, որոնք «համագործակցում են Մոսկվայի համապատասխան մարմինների հետ»։
Դուդաևի խոսքով՝ Շչեպիխինի դեմ հետաքննություն է տարվում հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով կատարված հրապարակային գործողություններ հոդվածով։
Բացի այդ, Դուդաևի խոսքով, Շչեպիխինը կարող է մեղադրվել նացիզմի վերականգնման, ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի, ատելության կամ թշնամանքի հրահրման և այլ մեղադրանքներով։
Շչեպիխինը, ըստ Դուդաևի, «բացահայտորեն, հրապարակայնորեն և բազմիցս կոչ է արել էթնիկ զտումների և նացիզմի, վիրավորել է կրոնը և Աստծուն, ինչպես նաև արտահայտել է հստակ ծայրահեղական հայացքներ և հայտարարել է փոքր երեխաների բռնաբարելու մտադրության մասին»։ Վիրավորանքները ուղղված են մահմեդականներին։