Գերիների հարցն ամենացավոտն է, որտեղ կառուցողական զրույց չի ստացվում Բաքվի հետ

  • 17:04 05.06.2025

Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցերը մեծ օրակարգի կարևոր մաս են, ցավոտ մաս են, երևի այն եզակի հարցերից է, որտեղ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Վերջին բանը, որ շոշափելի եղել է, դրանից հետո խոսակցություն անշուշտ եղել է և այսօր էլ կա, բայց չի պսակվել հաջողությամբ, վերջին բանը, եթե ես չեմ սխալվում, COP–ի շրջանակներում մեծ փոխանակություն էր։ Դրանից հետո չի ստացվում։ Այստեղ երևի ոչ մեկս էլ ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք, և դա ակնհայտ է:

Մենք կարծում ենք, որ եթե մեզ հաջողվի ունենալ վերջնական, իսկական, ստորագրված խաղաղություն, կգնանք առաջ դելիմիտացիայի գործընթացով, մի հայտարարի կգանք ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացով և ընդհանրապես կլինի այդ իրական կարգավորումը, մենք վստահ ենք, որ եթե մինչև այդ հումանիտար հարցերը չստացվի լուծել, գոնե այդ պահին ավելի բարենպաստ միջավայր կլինի այդ հարցեր լուծման համար»։