Պորտուգալիան դարձավ Ազգերի լիգայի հաղթող

  • 08:43 09.06.2025

Գերմնիայում տեղի ունեցավ Ազգերի լիգայի խաղարկության Պորտուգալիա-Իսպանիա եզրափակիչ հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 2։1 էր՝ հօգուտ իսպանացիների։

21-րդ և 45-րդ րոպեներին աչքի ընկան Սուբեմենդին և Օյարսաբալը, պորտուգալացիների կազմում 26-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մենդեշը։ Երկրորդ խաղակեսի 61-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի դարպասը գրավեց Կրիշտիանու Ռոնալդուն։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր չարձանագրվեցին։ Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս դարպասի գրավում չարձանագրվեց։ Հերթը 11 մետրանոց հարվածաշարինն էր։

Պորտուգալիայի ընտրանին անվրեպ իրացրեց բոլոր հարվածները, Իսպանիան մեկ անգամ վրիպեց, որն էլ վճռորոշ եղավ։ Պորտուգալիայի ընտրանին դարձավ Ազգերի լիգայի հաղթող։