Վերջին ամիսներին Գերմանիայի ռազմական բազաները, նավահանգիստները և արդյունաբերական օբյեկտները գրանցում են կասկածելի անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են արձակվել ռուսական հետախուզական ծառայությունների կողմից: Այնուամենայնիվ, պաշտոնական հակազդեցությունները մնում են սահմանափակ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության կողմից ուղղակի ռազմական ագրեսիայի դեպքում Գերմանիայի համար հիմնական սպառնալիքը կլինի ռուսների կողմից տարբեր տեսակի հրթիռների կիրառումը՝ թևավոր հրթիռներից մինչև հիպերձայնային հրթիռներ, գրում է Neue Zürcher Zeitung-ը:
Հիշեցնենք, որ վերջերս Լեհաստանի ՀՕՊ-ն բերվել է լիակատար մարտական պատրաստության՝ Ռուսաստանի կողմից հարձակման սպասման համար: Վերլուծաբանները չեն բացառել, որ հարվածը կարող էր լինել միջուկային:
Այլ երկրներ նույնպես պատրաստվում են. ՆԱՏՕ-ն արդեն խոսում է պաշտպանության համար ՀՆԱ-ի 5%-ը հատկացնելու անհրաժեշտության մասին, ինչը աննախադեպ գումար է:
Ամերիկյան ռազմական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանն ունի ավելի քան 350 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել մինչև տասը միջուկային մարտագլխիկ՝ 800 կիլոտոննա հզորությամբ: Համեմատության համար՝ Հիրոսիմայի վրա նետված ռումբի պայթուցիկ հզորությունը կազմել է 15 կիլոտոննա: