ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում։ Տեղեկությունը հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։
«Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Նա կուսումնասիրի չինական փիլիսոփայության հիմնաքարային ուղղությունները, այդ թվում՝ կոնֆուցիոսականություն (Confucianism), դաոսականություն (Daoism), չինական քաղաքական փիլիսոփայություն, չինական բարոյագիտություն և այլն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։
Աննա Հակոբյանի որոշումը ինչ-որ առումով շփոթեցրել է հայ հասարակությանը, որը սոցիալական ցանցերում չի կարողանում որոշել՝ չինական ուխտը համարել Նիկոլ Փաշինյանի ապագա հակապետական որոշումներից հեռանալու միջոց՝ ֆիզիկական «ամուսնալուծությամբ», թե՞, ընդհակառակը, սեփական քաղաքական կարիերայի սկիզբ։