Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպելու

  • 23:26 12.06.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա, որտեղ հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Տեղեկությունը հայտնում է 24News-ը` հղում անելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին։
Լրատվամիջոցի տեղեկություններով` Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։ Օրակարգում նաև հարցեր կան` կապված Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հետ։
24News-ը այցի մասին տեղեկությունը պաշտոնապես ստանալու համար դիմել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, բայց նա չի պատասխանել հեռախոսազանգերին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր չհերքեց տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա։

«Տեղեկությունը չեմ մեկնաբանում, հետեւեք պաշտոնական լրահոսին»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց փոխվարչապետը։