Իսրայելը փոխում է պատերազմի կանոնները, միաժամանակ չխախտելով և խախտելով գրված օրենքները։ Ինչպես հայտնի է, պատերազմն էլ օրենքն էր ունի, և թույլատրվում է այն ամենը, ինչ արգելված չէ։ Այս պատերազմում միշտ պարտվում է նա, ով բարոյական և այլ սահմանափակումներ ունի։
Հեզբոլային Իսրայելը հաղթեղ փեյջերներով, ՀԱՄԱՍ-ին՝ աբձնավորված սպանություններով։ Պարզվում է՝ Իսրայելը տարիներ է անցկացրել՝ Իրանի «միջուկային և հրթիռային ծրագրերի» դեմ գործողության նախապատրաստվելով, ասել է անվտանգության պաշտոնյան Times of Israel-ին։
Նա ասել է, որ ծրագիրը ներառում էր անօդաչու թռչող սարքերի բազայի կառուցում Իրանի տարածքում և ճշգրիտ զենքի համակարգերի և հատուկ նշանակության ուժերի մաքսանենգ ներմուծում երկիր։ Այս ջանքերը հիմնված էին բանակի և Մոսադի հետախուզական գործակալության միջև մանրակրկիտ համատեղ պլանավորման վրա։
Պաշտոնյայի խոսքով՝ Մոսադի գործակալները անօդաչու թռչող սարքերի բազա են ստեղծել Իրանի տարածքում՝ Թեհրանի մոտակայքում։
Անօդաչու թռչող սարքերը տեղակայվել են գիշերը և հարվածել Իսրայելին ուղղված «մակերես-մակերես» հրթիռային կայանքներին։
Զենքի համակարգեր տեղափոխող մեքենաները նույնպես ենթադրաբար մաքսանենգ ճանապարհով են ներմուծվել Իրան։ Այս համակարգերը անջատել են Իրանի օդային պաշտպանությունը և Իսրայելի ինքնաթիռներին օդային գերակայություն և գործողությունների ազատություն են տվել Իրանի նկատմամբ։ Երրորդ գաղտնի փորձը ներառում էր Մոսադի հատուկ նշանակության ուժերի կողմից ճշգրիտ հրթիռների տեղադրումը Իրանի կենտրոնական մասում գտնվող օդային պաշտպանության օբյեկտների մոտ, ասել է իսրայելական աղբյուրը։
Գործողությունները հիմնված էին «նորարարական մտածողության, համարձակ պլանավորման և առաջադեմ տեխնոլոգիաների, հատուկ նշանակության ուժերի և գործակալների վիրաբուժական միջամտության վրա, որոնք գործում էին Իրանի սրտում և լիովին թաքնված էին տեղական հետախուզությունից», – հավելել է աղբյուրը։