Այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական լիազորությունները խոչընդոտելու, ոստիկանի կողմից նրան հարվածելու դեպքով ծառայողական քննություն է ընթանում։
Հիշեցնենք, որ այսօր քասախցիների բողոքի ակցիայի ընթացքում կարմիր բերետավորը մտածված, նպատակային հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։
Քասախցիներն ակցիա են իրականացնում. բնակչները դժգոհում են Կառավարության տրանսպորտային բարեփոխումներից: Նրանք որոշեցին փակել Երևան- Աշտարակ ճանապարհը, ոստիկաններն ուժի կիրառմամբ փորձեցին բացել այն:
11 անձ բերման է ենթարկվել՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարաելու, հայտնում են ոստիկանությունից