Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 20-ին Ստամբուլում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Նա մանրամասնել է, որ սա Հայաստանի վարչապետի առաջին աշխատանքային այցն է։
Ինքը՝ Հայաստանի վարչապետը, ասել է, որ Ստամբուլում հանրության համար համատեղ հայտարարություն կարվի, և դրա կետերը նախապես չեն հրապարակվի։
Վերլուծաբանները նշում են, որ Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրման ժամանակն ու վայրը կարող են համաձայնեցվել Ստամբուլում։ Եվ Ալիևը կրկին նախապայման է առաջ քաշել։
«Հայաստանը պարտավոր է հարգել ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողեր վերադառնալու իրավունքը», – այսօր հայտարարել է Ալիևը։ «Ադրբեջանցիների վերադարձը տարածաշրջանում խաղաղության հաստատման, հաշտության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն նախապայման է», – նշել է նա։
Ալիևը նաև ընդգծել է, որ՝ «այդ մարդկանց խաղաղ և անվտանգ վերադարձն իրենց հայրենիք պատմական արդարության պահանջ է հանդիսանում»։
Սա նշանակո՞ւմ է, որ ադրբեջանցիների «վերադարձի» տարբերակը կքննարկվի Կոստանդնուպոլսում՝ որպես Հայաստանի զիջում։ Եվ եթե Փաշինյանը ճանաչի հայ-թուրքական ներկայիս սահմանը, արդյո՞ք 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը կչեղարկվի։