Անհետ կորածների հարազատները երեկվանից փակ են պահում Երևանի Բաղրամյան պողոտան։
Հունիսի 18-ին նրանք նախ բողոքի ակցիա արեցին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով, որ Արմեն Աբազյանը վերականգնվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, քանի որ, նրանց խոսքով, Աբազյանը հսկայական աշխատանք է արել հանձնաժողովի շրջանակում, հետո փակեցին Բաղրամյան պողոտան։