Աբովյանում կայացավ Խորհուրդի հանդիպումն արցախցիների հետ

  • 23:25 19.06.2025

Արցախցինռրի իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակում է հանդիպումները արցախցիների հետ շրջաններում: Այսօր հանդիպում է տեղի ունեցել Աբովյան քաղաքում:

Խորհուրդը ներկայացրել է կատարված աշխատանքը, կառավարության հետ բանակցությունները, լսել է արցախցիների առաջարկներն ու ցանկությունները, պատասխանել հարցերին:

Աբովյանում առաջարկվել է ստեղծել խորհրդի կառուցվածք՝ ընդլայնված և արդյունավետ գործունեության համար: Ավելի վաղ Խորհուրդը նմանատիպ խումբ էր ստեղծել Մասիս քաղաքում կայացած հանդիպումից հետո:

Ալվարդ Գրիգորյան