Կարեն Հովհաննիսյանի լիազորությունները որպես Արցախի ԱԺ պատգամավոր դադարեցված են

  • 12:21 20.06.2025
«Սույն թվականի հունիսի 12-ին ԱՀ ԱԺ պատգամավոր Կարեն Զորիկի Հովհաննիսյանը «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացրել է հրաժարականի դիմում։
Կարեն Զորիկի Հովհաննիսյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել իր դիմումը և համաձայն «ԱԺ Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի՝ նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած:
«Այդ մասին կազմվել է արձանագրություն և ներկայացվել ԱՀ ԿԸՀ», -ասված է հայտարարության մեջ։