Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն

  • 14:47 20.06.2025

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Տուժածներ չկան: