Ռուսաստանը սպառնում է Հայաստանին. ինչ կլինի ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում

  • 15:54 20.06.2025

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի նիստում, ասել է, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությունն արդեն իսկ վնասում է հանրապետության տնտեսությանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հանգեցրել է զգալի տնտեսական աճի. մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2014 թվականի 3850 դոլարից աճել է մինչև ավելի քան 8500 դոլար՝ 2024 թվականին։ ԵԱՏՄ-ի հետ փոխադարձ առևտուրը հասել է 12,7 միլիարդ դոլարի, մինչդեռ ԵՄ-ի հետ՝ ընդամենը 2,3 միլիարդ դոլարի։

Այնուամենայնիվ, Երևանն այժմ ակտիվորեն քննարկում է Եվրամիության հետ մերձեցման հարցը։ Օվերչուկի խոսքով՝ ԵՄ-ի ուղղությամբ շարժումներից հետո ռուսական բիզնեսն ավելի զգույշ է դարձել Հայաստանում. 2024 թվականին առևտրաշրջանառությունը նվազել է 2 միլիարդ դոլարով, իսկ 2025 թվականին կորուստները կարող են հասնել 6 միլիարդ դոլարի։ 26 միլիարդ դոլար ՀՆԱ ունեցող երկրի համար սա նշանակում է 23% կորուստ։ «Եվ սա միայն ռուսական բիզնեսի արձագանքն է Հայաստանի քննարկումներին», – նշել է փոխվարչապետը։

Օվերչուկը ընդգծեց, որ միաժամանակ հնարավոր չի լինել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Նա առաջարկեց, որ Հայաստանի քաղաքացիները պատկերացնեն, թե ինչպես կազդի ԵՄ ընտրությունը իրենց կյանքի վրա.

Օրինակ՝ Ռուսաստան ուղիղ չվերթների փակում (2022 թվականին Բրյուսելը փակեց ԵՄ երկինքը ռուսական ավիաընկերությունների համար): Սա կբարդացնի հարազատների մոտ ուղևորությունները և կնվազեցնի Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը»:

Փոխվարչապետը նաև ուշադրություն հրավիրեց ապրանքների հավաստագրման նոր հայկական կանոնների վրա: Իսկ երրորդ երկրներից ապրանքների ներմուծման պարզեցումը մրցակցություն կստեղծի տեղական արտադրողների համար և կստիպի ԵԱՏՄ-ին խստացնել սահմանին վերահսկողությունը, ինչը կբարդացնի հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան:

Հայաստանը կկարողանա քննարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու և հնարավոր է՝ մեկ այլ ինտեգրացիոն միավորման միանալու հարցը միայն ռիսկերի և հետևանքների մանրակրկիտ գնահատումից հետո։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում։

«Առանց ստեղծված իրավիճակը վերլուծելու անհնար է որևէ քայլ ձեռնարկել։ Իրական գնահատականներ հնարավոր կլինեն միայն այն ժամանակ, երբ գործընթացն իրականում սկսվի», – նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ին միանալը կարող է փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական կորուստները, նա ընդգծել է, որ դեռ վաղ է նման գնահատականներ տալու համար։ Ցանկացած ինտեգրացիոն որոշում պահանջում է նախապատրաստություն, հստակ պարամետրեր և կոնկրետ ցուցանիշներ։