Իրանը չի մտադիրվում դադարեցնել միջուկային արդյունաբերության զարգացումը Իսլամական Հանրապետության մի շարք միջուկային օբյեկտների վրա հարվածներից հետո և ակնկալում է, որ միջազգային հանրությունը կդատապարտի այդ հարվածները, ասվում է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԿ) հայտարարության մեջ։
«Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի ջունգլիների կանոնների վրա հիմնված անօրինականությունը և կաջակցի Իրանին իր օրինական իրավունքների իրացման գործում։ ԱԷՕԿ-ն վստահեցնում է մեծ իրանական ազգին, որ չնայած իր թշնամիների չարագործ դավադրություններին, իր հազարավոր գիտնականների ջանքերով թույլ չի տա, որ դադարեցվի ազգային միջուկային արդյունաբերության զարգացումը», – ասվում է ԱԷՕԿ-ի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։