Step1.am-ի զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։
-Պարոն Այվազյան, Իսլամական համագործակցության կազմակերպությունը Ստամբուլում ընդունեց հակահայկական «հռչակագիր»։ Ինչպե՞ս եք սա գնահատում, ի՞նչ վտանգներ է պարունակում այս գործընթացը։
-Ադրբեջանի նացիստ ղեկավարը, որը ժամանակավոր հայաթափեց Արցախը, ուղղակի սարսափում է արցախահայության օրինական իրավունքների վերականգնման հարցից, այն է՝ անվտանգ վերադարձ իրենց հայրենիք։ Եվ մեր ազգը հետամուտ կլինի այդ վերադարձին, քաղաքականության մեջ տարբեր հոսանքներ կան եւ գնում են, բայց մեր ազգայի շահը մնում է նույնը։ Նաեւ գոյություն ունի ադրբեջաբահայության հարցը, միայն հայկական հողի վրա գտնվող Բաքու քաղաքում կես միլիոն հայ էր ապրում։ Պարզ է, որ այդքան ադրբեջանցի երբեք էլ չի եղել ՀՀ տարածքում, ինչքան իրենք են ներկայացնում։ Բայց պետք է հիշեն, որ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունը դա միություն էր հայերի ու մուսուլմանների միջեւ, այսինքն՝ հավասարաչափ համադաշնություն էր։ Եվ եթե համադաշնության մի մասը մյուս մասի հանդեպ ցեղասպանություն է գործել, այդ ցեղասպանության պատասխանատվությունից նա չի ազատվում։ Եվ ուրեմն, Ադրբեջանում թող պատրաստվեն՝ Բաքու, Գարդման աշխարհ, Արցախ, Նախիջեւան մոտ 3 մլն հայ պետք է վերադառնան։ Թող պատրաստվեն հենց հիմա եւ անվտանգություն ապահովեն։ Միայն այդ պարագայում հնարավոր կլինի խոսել Հայաստանից արտագաղթած 60 հազար թուրքերի մասին։ Այն էլ ինչ պայմաններով են արտագաղթել՝ պետության կողմից փոխհատուցում ստացած։
Այնպես որ, այս խաղը երկկոմանի է, եւ այստեղ բոնուսը մեր կողմում է։ Ադրբեջանն ուղղակի սարսափում է ադրբեջանահայության վերադարձի հարցից, էլ չեմ ասում՝ արցախցիների ու Արցախի կառավարության վերադարձի մասին՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո։ Ադրբեջանն ուզում է այս բարբաջանքով խլեցնել այդ արդարացի պահանջը, բայց դա չի ստացվի։ Իհլամ Ալեիևի եւ անգամ նրան որդու կայնքը չի բավարարի, որպեսզի մեր ժողովրդի արդար պահանջը լռեցնեն։
-Դուք ասում եք՝ խաղը երկկողմանի է, բայց Հայաստանի իշխանությունները աշխատանք չեն տանում այդ ուղղությամբ։ Եվ գուցե հենց ՀՀ իշխանության քաղաքականության հետեւա՞քն է սա, որ այսօր նման պահանջներ են ներկայացվում Հայաստանին։ Ավելին, Թուրքիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Արեւմտյան Հայաստանի տարածքները «թուրքական տարածքներ» անվանեց։
-Ես այստեղ միանում եմ որոշ քաղաքական գործիչներին, որ արտահայտում են այն կարծիքը, որ եթե մինչեւ 2026 թվականի ամռանը ոչ մի բան չփոխվի, ուրեմն մենք բոլորս կգնանք ընտրությունների եւ մեր կարծիքը կարտահայտենք այս բոլոր հարցերի վերաբերյալ։ Իսկ ես գիտեմ եւ բոլորս գիտենք, որ Արարատը հայոց աշխարհի ամենաբարձր լեռն է, մենք գիտենք, որ Արեւմտյան Հայաստանը չի սահմանափակվում Ախուրյան գետով, Վանն է Արեւմտյան Հայաստանը, էրզրումն է։ Հայոց ցեղասխանության հարցը չի հանվել օրակարգից, եւ նաեւ Արեւելյան Հայաստանը ներկայիս Արդբեջանի տարածքն է՝ Արցախը, Ուտիքը, Նախիջեւանը, նաեւ բուն Աղվանքը։ Այնպես որ, եթե հարցը հասնի ընտրություններին, այն ժամանակ մենք կտեսնենք մեր ժողովրդի կամքը։ Իսկ մեր ժողովրդի կամքն ուղղակի գոյատեւման կամք է։ Մեր երկրի տարածքն ավելի քան 400 քկմ է, իսկ եթե Տիգրան Մեծի ժամանակների մասին ենք խոսում, 3,5 մլն քառակուսի կմ-ի մասին ենք խոսում։ Եվ եթե մենք դա չենք մոռացել, ապա նվազագույնը պետք է պահպանենք գոնե այն, ինչ ունենք։
Ես համոզված եմ՝ մեր ժողովրդի մեծամասնությունը համարում է, որ գոյություն ունեն Արեւելյան Հայաստան՝ դեպի Բաքու գնացող եւ Արեւմտյան Հայաստան, որն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհը։ Որեւէ մեկն այդ տարածքներից պատրաստ չէ հրաժարվել։ ՀՀ բնակչության մեծամասնությունը կազմված է Արեւելյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի ներկայացուցիչներից։ Կրկնում եմ՝ Ստամբուլում այդ «հռչակագիրն» ընդունվեց իրենց վախերի պատճառով, որ արցախահայությունը, ադրբեջանահայությունը կվերադառնան իրենց հայրենիք։ Եվ ոչ մեկը դրանում թող չկասկածի, ամեն մեկի զավակների, թոռների մտքում կա միայն այդ գաղափարը՝ վերադառնալ սեփական հայրենիք։ Ինչո՞ւ Թուրքիան պետք է իրավունք ունենա զավթել Կիպրոսը, ինչո՞ւ թուրքերը պետք է հայկական պատմական հողերում ունենան երկու թուրքական պետություն՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, իսկ մենք իրավունք չունե՞նք։ Ես չեմ կասկածում, որ մեր ինքնապաշտպանության բնազդը կզարթնի։ Եվ մեր լուսապայծառ ապագան սարերի հետեւում չէ։
Իսկ ինչ վերաբերում է թուրքերի հետ բարեկամության մասին խոսակցություններին, դա տեսել ենք, չէ՞ «ստամբուլյան հռչակարգրի» բովանդակության մեջ։ Նրանց մեջ արյունարբու, ցեղասպան նացիստի գաղափարախոսությունն է հոսում։ Ընդամենը դա պետք է գիտակցենք։
Ռոզա Հովհաննիսյան