ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է հրահանգներ՝ այս տարվա հունիսի 30-ից սկսած առանց վիզայի ռեժիմով Ռուսաստանի Դաշնություն օտարերկրացիների մուտքի նոր կանոնների վերաբերյալ։
Ներդրվող կանոնների համաձայն՝ օտարերկրացիները պետք է գրանցվեն Միասնական նույնականացման համակարգում մուտք գործելուց առաջ։ Սա նշանակում է, որ նրանք պետք է մուտքի դիմում ներկայացնեն ruID բջջային հավելվածի միջոցով՝ մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ։ Արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ։
Կարգը պարտադիր է Ռուսաստանի սահմանը առանց վիզայի ռեժիմով հատող բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար, բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների հետևյալ կատեգորիաների՝ Բելառուսի քաղաքացիներ, դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերեր, օտարերկրացիներ և 6 տարեկանից փոքր քաղաքացիություն չունեցող անձինք։