Խամենեին հայտարարեց Իրանի հաղթանակի մասին Իսրայելի դեմ պատերազմում

  • 15:41 26.06.2025

Իսրայելի հետ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո իր առաջին հրապարակային հայտարարության մեջ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ողջունեց իր երկրի «հաղթանակը» 12-օրյա ռազմական հակամարտությունում: Հունիսի 26-ին, հինգշաբթի օրը, նա հայտնվեց Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ հեռարձակված տեսաուղերձում: Բացի այդ, ուղերձի տեքստը հրապարակվեց X սոցիալական ցանցում:

Խամենեին ասաց, որ պատերազմի մեջ մտած Միացյալ Նահանգները ոչնչի չհասավ, իսկ նրա նախագահ Դոնալդ Թրամփը «խաղում էր ամբոխի հետ»: Վաշինգտոնը անմիջականորեն ներգրավվել էր Իրանի դեմ պատերազմում, քանի որ համոզված էր, որ Իսրայելը լիովին կոչնչանա, եթե չմիջամտի, վստահ է Իրանի առաջնորդը: «Իսլամական Հանրապետությունը հաղթեց և ի պատասխան դաժան ապտակ հասցրեց Ամերիկային», – հավելեց նա:

Այաթոլլան նաև ասաց, որ Իրանը երբեք չի հանձնվի: Նա սպառնաց նոր հարձակումներ կատարել ԱՄՆ ռազմաբազաների վրա, եթե Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսվեն:

Խամենեին հանրությանը չի հայտնվել ռազմական հակամարտության սկզբից ի վեր: Հունիսի 19-ին նա տեսաուղերձով հանդես եկավ, որը հեռարձակվեց հեռուստատեսությամբ և տարածվեց սոցիալական ցանցերում: