«Դիտորդները նշում են, որ Ալիևի և Պուտինի միջև սերտ կապերի դարաշրջանը դառնում է անցյալի մաս։ Բաքվի համար այժմ ռազմավարական նշանակություն ունի հեռանալ Կրեմլից՝ Թուրքիայի և Եվրոպայի հետ համագործակցությունն ամրապնդելու համար։ Մասնագետները կանխատեսում են, որ Ադրբեջանն ավելի ակտիվորեն կաջակցի Ուկրաինային, կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի անվտանգության ուժերի վրա և կմեծացնի իր ազդեցությունը Հայաստանում՝ Թուրքիայի միջոցով»։ Սա ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եզրակացությունն է։
«Հայաստանի ներկայիս կուրսը թուրքամետ վեկտոր է՝ եվրաինտեգրման մասին կարգախոսների քողի տակ», – գրում է ռուսական «Рыбарь» Telegram ալիքը։
«Լեռնային Ղարաբաղի հանձնումը դարձավ նման կուրսի հնարավորության պատուհան։ Հաջորդը «Զանգեզուրի միջանցքի» իրականացումն է Հայաստանի Սյունիքի մարզով, որը կդառնա «Միջին միջանցքի» կարևոր մասը և Անկարայի գլխավորած թյուրքական նախագծի իրականացումը», – գրում է ռեսուրսը։
Միայն ծույլերը չեն գրում այն մասին, որ Ռուսաստանը տարածաշրջանը հանձնում է Թուրքիային, կարգավորելով վերահսկվող հակառուսական տրամադրությունները՝ առանց թույլ տալու իշխանափոխություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, քանի որ Ռուսաստանը աջակցել է այդ իշխանություններին, որ կատարեն առաքելությունը՝ տարածաշրջանը Թուրքիային հանձնելը՝ կապված Կարսի պայմանագրի ավարտման և մեծ համաշխարհային գործարքի կնքման հետ։ Կուլմինացիան մոտենում է, և Արևմուտքն այս հարցում լիովին համերաշխ է ռուս-թուրքական հերթական գործարքի՝ Մեծ Մերձավոր Արևելքը՝ Ուկրաինայի մի մասի դիմաց։
Հարցն այն է, թե ինչպիսին կլինի այս գործընթացների ժողովրդագրական արտացոլումը, այլ կերպ ասած՝ ով որտեղ կտեղափոխվի։ Ուկրաինայում «ժողովրդագրական տարանջատման» նախագիծն արդեն փորձարկվել է։
Նիկոլ Փաշինյանի հարձակումը ընդդիմության և Հայ եկեղեցու դեմ հող է նախապատրաստում Հայաստանը «թյուրքական աշխարհ» ներքաշելու համար, որին հասարակությունը մինչ այժմ դիմադրում է, գրում է «Рыбарь»-ը։
Մինչդեռ, ինչպես Հայաստանում, Վրաստանում էլ բռնաճնշումները սրվել են, և առաջացել է նոր դիմադրության շարժում: Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ Թբիլիսիում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ռուսամետ «Վրացական երազանքը» պառակտվում է, և որ դա շուտով կհեռանա: Այսինքն՝ Վրաստանը որպես ռուսական նախագիծ կդադարի գոյություն ունենալ, բայց դժվար թե դառնա եվրոպական նախագիծ։ Առավել ևս, որ “ռուսական” տարածքների “թուրքացումը” կոչվում է “բատումիզացիա”։
Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում ծավալվում են ամենաթատերական իրադարձությունները: Եթե Վրաստանն ու Հայաստանը կարող են քողարկվել Եվրոպային միանալու ցանկության տակ, բացահայտ ի ցույց չդնելու “բատումիզացիան”, ապա Ալիևի համար ամենադժվարն է ձևացնել, թե զայրացած է Մոսկվայի վրա, և Թուրքին կապ չունի։
Ռուսաստանի ադրբեջանական համայնքն արդեն մեղադրել է պաշտոնական Բաքվին՝ Եկատերինբուրգում հանրապետության քաղաքացիների ձերբակալության ֆոնին: Համայնքը հասկանում է, որ Ռուսաստանում տեղի է ունենում միգրանտների «մաքրում», և եթե Ալիևը Պուտինի հետ “վատանա”, ապա միլիոնավոր ադրբեջանցիներ ստիպված կլինեն լքել ռուսական տաք շուկաները և վերադառնալ իրենց վերջին հայրենիք: Ինչ-որ մեկը պետք է բնակեցնի չէ՞ «ազատագրված տարածքները»։
Ռուսաստանի հայ համայնքը նույնպես լավ ժամանակներ չեն սպասում, և բոլորը հասկանում են դա, հատկապես Սամվել Կարապետյանի ձերբակալությունից և Գարեգին Բ կաթողիկոսի ու նրա եղբոր՝ Եզրասի հավանական հրաժարականից հետո: Համայնքի «կուլակաթափումը» շատ մոտ է: Մոսկվան դեռևս ասում է, որ չի միջամտում Հայաստանի «ներքին գործերին»: Սակայն հենց որ պաշտոնական հարձակում լինի ռուսական ակտիվների վրա, գործերը կդադարեն ներքին լինելուց, և Հայաստանում կորցրած «փոխհատուցում» կդիտարկվի ռուսաստանցի հայերի սեփականությունը։
«Մեծ ցավ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդար օղլու Ալիևը, որին մենք հարգում ենք, և նրա պաշտոնյաները բացարձակապես չեն հասկանում, որ Ռուսաստանին վիրավորելով՝ նրանք վիրավորում են սփյուռքը և կրկին նոր հարվածների են ենթարկում բոլոր ռուսաստանցի ադրբեջանցիներին», – նշել է ադրբեջանական համայնքը։ Նրանք էլ տեղափոխվելուց չեն կարողանա վերցնել Ռուսաստանում ստեղծած մեծ ունեցվածքը։
Միևնույն ժամանակ, Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի խորհրդի նախագահ Այգյուն Աթթարը, ինչպես հաղորդել է «Рыбарь» ալիքը, բացահայտ կոչ է արել Ռուսաստանի երեք միլիոն ադրբեջանցի թուրքերին և պանթուրքիստներին «բողոքի ակցիա» անել՝ ըստ էության կոչ անելով ապստամբության: Էրդողանը վաղուց էր Ռուսաստանին վախեցնում 25 մլն․ մուսուլմանով։
«Նման հայտարարությունների լույսի ներքո, Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն քաղաքականության պատասխանատուները ունեն մտածելու հերթական պատճառ. մեզ ընդհանրապես պե՞տք են այլ երկրների ներկայացուցիչները, որոնց Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերը բացահայտորեն անվանում են «Տրոյական ձի», – գրում է «Рыбарь»՝ ըստ էության կոչ անելով միգրանտներին վտարել։
Անցանկալի միգրանտներից «մաքրելու» գործընթացը տեղի է ունենում Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Մերձավոր Արևելքում տեղահանվում է քրիստոնյա բնիկ բնակչությունը։ Ոչ միայն Աստված գիտի, թե ինչ տեսք կունենա Հայաստանի և Վրաստանի ժողովրդագրությունը այս բոլոր տեղահանումներից հետո։