Դուք կարող եք օգնել

  • 22:58 03.07.2025

Ангелина Исаханян-ը գրում է․

💔 Օգնիր փրկել մայրիկիս կյանքը
Այս տողերը գրելն ինձ համար չափազանց դժվար է, բայց երբ կռվում ես քեզ համար ամենաթանկ մարդու կյանքի համար, ամոթն ու հպարտությունը դառնում են երկրորդական։
Սիրելի՛ ընկերներ, հարազատներ, բարեսիրտ և անծանոթ մարդիկ
Դիմում եմ ձեզ հույսով և մեծ հավատով։
Մայրիկս՝ Ռուզաննա Իսախանյանը, կանգնած է կյանքի ամենադաժան փորձության առաջ։ Արդեն երկու ամիս է, ինչ նրա մոտ ախտորոշվել է հորմոնային ռեցեպտոր դրական, HER2 բացասական մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղ։
Նրա բուժման համար հրատապ անհրաժեշտ է ժամանակակից թիրախային դեղամիջոց՝ Ribociclib (Kisqali)։ Այն կյանքը երկարաձգելու և հիվանդության զարգացումը դանդաղեցնելու կարևոր դեղամիջոց է։ Սակայն այս դեղամիջոցը չափազանց թանկարժեք է, իսկ բուժման ընթացքը՝ երկարաժամկետ (գրեթե 2 տարի)։ Մեկ ամսվա դեղաչափը արժե 800.000( ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։ Ցավոք, այն Հայաստանում չի ներառվում պետության աջակցման ծրագրերում և անհասանելի է առանց ֆինանսական միջոցների։
Ինչպես բոլոր արցախցիները, իմ ընտանիքը նույնպես տեղահանվելուց հետո ապրում է զրկանքների, դժվարությունների և անորոշության պայմաններում։ Իսկ այժմ, երբ ամենաթանկ մարդն իմ կյանքում պայքարում է գոյատևման համար, մենք չենք կարող թույլ տալ, որ ֆինանսական դժվարությունները խլեն նրա ապրելու հնարավորությունը։
🙏 Դիմում եմ ձեզ՝ ընկերներ, բարեկամներ, անծանոթ մարդիկ։
Եթե հնարավորություն ունեք՝ օգնեք մեզ։
Յուրաքանչյուր դրամ, յուրաքանչյուր բարի խոսք, նույնիսկ այս գրառման տարածումը կարող է փրկել կյանք։
Սա պարզապես դրամահավաք չէ։
Սա իմ պայքարն է՝ մայրիկիս կյանքի համար։
📌 Նվիրատվության տվյալներ՝
💳 Բանկային քարտ՝
AMERIABANK — 5501 0400 1163 0257 (Ruzanna Isakhanyan)
🇺🇸 Փոխանցում ԱՄՆ դոլարով՝
• Beneficiary Bank: AMERIABANK, Yerevan
• SWIFT: ARMIAM22
• Account: 1570011619326101
• Intermediary Bank: CITIBANK NA, New York
• SWIFT: CITIUS33
🇷🇺 Փոխանցում ռուսական ռուբլով՝
• Банк получателя: AZIATSKO-TIHOOCEANSKII BANK, BLAGOVESHCHENSK
• БИК: 041012765
• К/С: 30101810300000000765
• Получатель: ZAO AMERIABANK, Ереван
• К/С: 30111810600000007838
• Счет: 1570090224662258
• Имя: Ruzanna Isakhanyan
📞 Կապ՝
Անգելինա Իսախանյան — 097-21-78-28
💬 Շնորհակալ եմ բոլորիդ՝ ուշադրության, կարեկցանքի ու աջակցության համար։
Յուրաքանչյուր աջակցություն մեզ համար օրհնություն է։