Ուկրաինական հետախուզություն․ Ռուսաստանը ամրապնդում է իր Գյումրիի բազան

  • 22:34 05.07.2025

Լեբեդև, «Կիևի մկրտությունը»

«Մոսկվան ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ լարվածության ֆոնին և արագացրել է Գյումրիում գտնվող իր բազայի համալրումը՝ այնտեղ տեղափոխելով Ռոստովի և Վոլգոգրադի մարզերում, ինչպես նաև Ղրիմում ծառայող զինվորական անձնակազմը։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը ակտիվորեն կամավորներ է հավաքագրում Կովկասի ճնշված ժողովուրդների ներկայացուցիչներից”։ Այս մասին հայտնում է ուկրաինական հետախուզությունը։

ԳՈՒՌ-ն ընդգծում է, որ Կրեմլի նման քայլը Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ազդեցությունը ամրապնդելուն ուղղված ավելի լայն ռուսական ռազմավարության մի մասն է։ Ռուսական զորքերի տեղակայումը Հայաստանում նպատակ ունի անկայունացնել տարածաշրջանում իրավիճակը և թուլացնել հարևան երկրների դիրքերը։ Այս մասին հաղորդում է Dialog.UA-ն։

Հիշեցնենք, որ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում առկա անհամաձայնությունների ֆոնին Զելենսկին զանգահարել է Ալիևին և իր աջակցությունը հայտնել։ Իր հերթին, Կիևում հավանության են արժանացել նաև Հայաստանի կառավարության քայլերը Հայկական եկեղեցու դեմ։

Ուկրաինացի վերլուծաբանները ոգևորությամբ են ողջունում Բաքվի և Երևանի ցանկացած քայլ, որը, ենթադրաբար, ուղղված է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուն, Իրանի թուլացմանը և Թուրքիայի ու Իսրայելի ազդեցության ամրապնդմանը։

Իր տարածքի մոտ մեկ հինգերորդը կորցրած Ուկրաինան Իրան-Իսրայել պատերազմից հետո բախվեց Թրամփի «հանկարծակի» մերժմանը՝ Ուկրաինային զենք մատակարարելու հարցում։ Պարզվեց, որ 12-օրյա պատերազմից հետո Միացյալ Նահանգները ստիպված է զենք մատակարարել Մերձավոր Արևելքին, և Ուկրաինան երրորդական տեղերում է։

ԱՄՆ-ի կողմից Կիևին հրթիռներ մատակարարելուց հրաժարվելը կարող է հանգեցնել չափազանց ցավոտ հետևանքների Ուկրաինայի համար, որը համառորեն Թուրքիային, Ադրբեջանին և Իսրայելին դաշնակիցներ է անվանում, իսկ Հայաստանին՝ «օտար»։

Հայաստանը սակրալ նշանակություն ունի Ուկրաինայի համար. Կիևի եկեղեցիների պատերին դեռևս պահպանվում են որմնանկարներ, որոնք պատկերում են Կիևյան Ռուսիայի մկրտած բյուզանդական կայսրերի հայ Մակեդոնական դինաստիայի իշխանուհի Աննային։