Կատարում կրկին սկսվում են բանակցություններ Գազայում հրադադարի շուրջ: Անուղղակի բանակցությունների ընթացքում Իսրայելի ներկայացուցիչները Համասի հետ կքննարկեն Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկները: Բանակցությունները կանգ են առել, այդ թվում՝ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի պատճառով։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը Իսրայելում ճնշման տակ է՝ 22 ամիս տևած պատերազմը դադարեցնելու պահանջով, երկուշաբթի օրը կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։
Մի քանի օր առաջ ամերիկացի նախագահը հայտարարեց, որ իսրայելական կողմը համաձայնել է Գազայի հատվածում երկամսյա հրադադարի համար անհրաժեշտ պայմաններին: Համասը պատասխանեց իր սեփական պայմաններով, որոնք Իսրայելն արդեն անվանել է «անընդունելի», սակայն վերլուծաբանները կարծում են, որ արմատական խմբի առաջարկները, ամենայն հավանականությամբ, ուղղված են Դոնալդ Թրամփին:
Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետո, որը երկու կողմերն էլ ներկայացնում են որպես իրենց հաղթանակ, պաղեստինյան հարցի լուծումը դառնում է հիմնարար հարց: Դոնալդ Թրամփը, որը պատերազմից առաջ առաջարկում էր, որ պաղեստինցիները լքեն Գազան՝ այնտեղ «նոր Ռիվիերա» կառուցելու համար, այժմ դադարել է խոսել նման ծրագրերի մասին՝ ճնշում գործադրելով Իսրայելի վրա: Բացի այդ, Թրամփը Ուկրաինայի համար նախատեսված զենքը փոխանցում է Իսրայելին, որի ամենակարողությունը կասկածի տակ է դրվել, երբ ԱՄՆ-ն ստիպված եղավ անձամբ հարվածել Իրանին:
Նեթանյահուն կփորձի համոզել Թրամփին չպնդել հաշտություն Համասի հետ, քանի որ հենց որ խաղաղություն հաստատվի, Նեթանյահուն կկորցնի իշխանությունը: Բացի այդ, վերլուծաբաններն արդեն բացահայտորեն ասում են, որ Իրանն ու Իսրայելը իրենց ներկայիս տեսքով չեն կարող միասին գոյություն ունենալ: