Տեխասի ջրհեղեղների զոհերի թիվը երեքշաբթի՝ հուլիսի 8-ի դրությամբ գերազանցել է 100-ը: Ինչպես նախորդ օրը՝ հուլիսի 7-ին, հայտնել էր աղետից ամենաշատը տուժած Քեր շրջանի շերիֆ Լարի Լիթի գրասենյակը, միայն այս շրջանում այդ պահին եղել է 84 զոհ, այդ թվում՝ 28 երեխա: Եվս 17 մարդ մահացել է հարևան շրջաններում:
Նշվում է, որ «Քեմփ Միստիկ» քրիստոնեական ամառային ճամբարից անհետ կորած 11 անձանց՝ տասը աղջկա և մեկ խորհրդատուի որոնումները դեռևս հաջողությամբ չեն պսակվել:
Ընդհանուր առմամբ, աղետի պահին Գվադալուպե գետի ափին գտնվող այս ճամբարում գտնվել է 750 երեխա: Նրանց մեծ մասը հաջողությամբ տարհանվել է: Այս պահին հաստատվել է 27 մարդու մահը՝ և՛ երեխաներ, և՛ ղեկավարի: