«Անժամկետ նստացույց ենք հայտարարում, կտեսնենք, թե կառավարությունից ինչպիսի ազդակներ կլինեն»․ Նժդեհ Իսկանդարյան

  • 21:10 12.07.2025

«Անժամկետ նստացույց ենք հայտարարում, միաժամանակ կքննարկենք, թե կառավարությունից ինչպիսի
ազդակներ կլինեն կառավարությունից, որից հետո խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ։ Այս պահին
ասել, թե ինչպիսի պայամաններ կառաջարկեն կառավարությունից, որպեսզի դադարերցնենք նստացույցը,
դա ճիշտ չի լինի»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի
պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանն էլ ասաց, որ խորհրդի
ամբողջ կազմը նստացույց է հայտարարել, թեպետ իրենց արգելել են վրան տեղադրել։ «Մեր
հնարավորությունն այս պահին սա է, եւ խորհրդի ամբողջ կազմն այս պահին պայքարը շարունակում է
հրապարակում։ Ես կոչ եմ անում հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներին՝ միանալ մեզ եւ
կանգնել մեր կողիքին, որպեսզի ոստիկանությունը չփորձի ուժ կիրառել կամ մտքով անամ չանցնի»,- նշեց
Սայիդա Պողոսյանը։