Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ չի հրապարակում Արցախի հարցով բանակցային փաստաթղթերը։
2020 թվականի պատերազմից առաջ 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու առաջարկ են ներկայացրել կողմերին։ «Նախ ես ԵԱՀԿ Մինսկի խմբից երկու առաջարկ չեմ ստացել, ես ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբից ոչ մի առաջարկ չեմ ստացել։ Ես ստացել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկների մնացորդները։ Ասում եք՝ ինչո՞ւ չեք հրապարակում, ես ԱԺ-ում ասել են՝ էն թուղթը, որը դուք համարում եք, որ ես որպես առաջարկ ստացել եմ, այդ թուղթն ուղղված էր ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին, ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել։ Եվ այն թուղթը, որը հասեցագրված է ՀՀ նախագահին, չէր կարող հասցեագրված լինել ինձ։ Էն թուղթը, որը հետո հայտնվել է մեր սեղանին, դա Սերժ Սարգսյանի նախագահ եղած ժամանակ բանակցությունների արդյունքն է»,- նշեց Փաշինյանը։