Բելգիայի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել։ Այդ մասին
X–ի իր էջում հայտնել է Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
Բանաձևն ընդունվել է միաձայն։
Նշվում է, որ բանաձևում անդրադարձ կա նաև Բաքվի կողմից Արցախի նախկին ղեկավարների ապօրինի պահմանն ու անհասկանալի դատավարություններին։
«Խստորեն դատապարտելով Ադրբեջանի այս քաղաքականությունը՝ կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին և երաշխավորել արդար դատավարություն»,– նշել է Բալայանը։
Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանից պահանջում է ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը և կոչ է անում թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ–ի առաքելությանը մուտք գործել տարածք՝ վնասների գնահատման նպատակով։
Բանաձևը նաև դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի համատեքստում հնչող սպառնալիքներն ու հռետորաբանությունը։ Միաժամանակ, բանաձևը ողջունում է խաղաղության պայմանագրի նախաձեռնությունը և ընդգծում դրա ստորագրման հրատապությունը։