Տեղեկացնում ենք, որ հուլիսի 24-ին` ժամը 12:00-ին, «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ում (հասցե՝ ք. Աբովյան Զ. Ադրանիկի 33) կկայանա հանդիպում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի փաստաբանների հետ։
Հանդիպման ընթացքում կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ՝
• Փաստաթղթերի ձեռքբերում և վերականգնում,
• Աշխատանքային ստաժի և կենսաթոշակի նշանակման խնդիրներ,
• Սոցիալական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր և այլ իրավական խնդիրներ։
Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև իրավաբանական օգնություն, ներառյալ՝
• Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
• Ներկայացուցչություն դատարանում։
Մանրամասների համար զանգահարել 033 600 714, 077 599 434 հեռախոսահամարներով: