Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա, կպահպանվի առնվազն հինգ օր

  • 01:17 19.07.2025

Հուլիսի 21-ից Հայաստանը կծածկվի տաք արևադարձային օդային զանգվածներով, ասել է  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գարիկ Սուրենյանը։

Հարավից ներթափանցող օդային հոսանքների հետևանքով Արարատյան դաշտում, Սյունիքի ցածրադիր գոտիներում և Երևանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։

Ցերեկը, հատկապես ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, շոգը կարող է հասնել +38-40 աստիճանի։

Առաջիկա հինգ օրերին այս շրջաններում կանխատեսվում է հրդեհավտանգության բարձր աստիճան։