Այսօր կարող է անձրև գալ, բայց ավելի տաք կլինի

  • 12:02 20.07.2025
Հուլիսի 20-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հուլիսի 20-ին Շիրակում և Լոռիում օդի ջերմաստիճանը կլինի +31°C, Կոտայքում՝ +35°C, Գեղարքունիքում՝ +30°C, Տավուշում և Արագածոտնում՝ +36°C: Արարատում օդը կտաքանա մինչև +39°C, Արմավիրում, Սյունիքում և Վայոց Ձորում՝ մինչև +38°C։
Երևանում հուլիսի 20-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և քամի։ Հայաստանի մայրաքաղաքում ջերմաչափը կբարձրանա մինչև +38°C։
«Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի առանձին հատվածներում նույնպես այսօր երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։