Շարունակում եմ հրապարակել հետաքրքիր տեղեկություններ
Օր չորրորդ
Ստորև ներկայացված է Արցախի Իվանյան համայնքի մոտակայքում 2023 թվականի հոկտեմբերի 04-ին կատարված լուսանկարը՝ կատարված ուղղաթիռից։ Հաջորդ լուսանկարում պատկերված է Հակարիի կամրջի անցակետի շրջակայքը՝ նույն թվականի սեպտեմբերի 26-ին։
Առաջին լուսանկարով փաստվում է, որ Արցախում գտնվող ծանր մարտական տեխնիկան Արցախից դուրս գալուց առաջ փոխանցվել է ռուս խաղապահներին, ըստ իմ իմացած տեղեկությունների՝ ոչնչացման նպատակով։ Երկրորդով փաստվում է, որ որոշ միջոցներ փորձ է կատարվել տեղափոխել նաև Հայաստան, որ գործողությունը խոչընդոտվել է ադրբեջանական կողմից և որ խոչընդոտն էլ փորձվել է վերացվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ակտիվ ջանքերով։
Այլ խոսքով՝ չնայած ռազմական ուժերը կառավարելու և դրանց ճակատագիրը որոշելու լիազորություն Արցախի նախագահը չի ունեցել, այնուամենայնիվ, ստեղծված վիճակում արվել է հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը մի քանի անգամ արդեն կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե, ինչպես գրել են լրատվամիջոցները՝ Արցախում թողնված ռազմական տեխնիկայի հետ կապված գործով։
Սամվել Շահրամանյանի շահերը ներկայացնող Ռոման Երիցյանի խոսքով ստացվում է, որ ռազմական տեխնիկան Հայաստան բերելու փորձը չի ստացվել, և այն հանձնվել է ռուսական զորքերին, ենթադրաբար՝ ոչնչացման համար։
Թեկուզ հետագայում տեղեկություններ կային, որ ռուսները շատ հանգիստ տեխնիկան տարել են ուկրաինական ռազմաճակատ։ Ալիևը, որով ուկրաինացի քարոզիչները հիանում են, չի կանխել Արցախից դեպի Ռուսաստան ռազմական տեխնիկայի դուրսբերումը, որից հետո ուկրաինացիներին են սպանել։ Գորդոնները և մյուս ուկրաինացի քարոզիչները, որոնք ժամանել են օկուպացված Արցախ «գլոբալ մեդիա ֆորումի», պարտավոր են բացատրել իրենց ունկնդիրներին, ովքեր խելագարվում են Իսրայելին վերաբերող ամեն ինչ, այդ թվում Ալիևից, որ Արցախի օկուպացիան ռուսների և թուրքերի համատեղ գործողություն էր։ Եվ նույն գործողությունը հիմա տեղի է ունենում Ուկրաինայում։