Գաբրիել Գեւինը ականատեսի աչքերով ներկայացնում է իրադարձությունները, որոնք ծավալվել են 2020 թվականի պատերազմից հետո մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի Արցախի հայաթափությունը:
«Կարծում եմ, որ կարգավորման չհասնելը որոշ չափով պայմանավորված էր բավարար ուշադրության բացակայությամբ: Ես դառնորեն հիասթափվեցի 2023 թվականի սեպտեմբերին, երբ, չնայած նախազգուշացումներին, աշխարհը ոչինչ չարեց, երբ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված լքեց իր տունը: Ինձ համար դա շատ դառը փորձ էր», – ասել էր հեղինակը Մեդիամաքսին տված հարցազրույցում:
Գիրքն արդեն հասանելի է Մեդիամաքսի առցանց գրախանութում՝ այն կարելի է 4 500 դրամով ձեռք բերել այս հղումով. https://premium.mediamax.am/am/books/ashes
Գիրքը կարող եք գնել նաեւ «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութների ցանցերում:
Գրքի հրատարակությանն աջակցել են «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկությունն ու Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը:
«Երեք տարվա ընթացքում, երբ հավաքում էի գրքի նյութը, ճանապարհորդել եմ ամբողջ Հայաստանով: Խնձորի օղի եմ խմել Սոտքում, երբ գնդակոծված տները դեռ ծխում էին, հայկական սուրճ եմ խմել Կոռնիձորում՝ Արցախից իրենց ընտանիքի անդամներին սպասող մարդկանց հետ: Սովորական հայերից եւ ադրբեջանցիներից լսած պատմությունները դրդեցին ինձ գրել այս գիրքը եւ ուրախ եմ պատկերացնել, որ նրանցից ոմանք այն կարդալու հնարավորություն կունենան: Այն, ինչ նրանք վերապրել են, պետք է միշտ հիշվի, իսկ հասկանալ այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում, այսօր առավել կարեւոր է, քան երբեւէ», – ասել է Գաբրիել Գեւինը: