Մայր աթոռ սուրբ Էջմիածնում բացվեց Կաթողիկոսական դամբարան

  • 19:01 27.07.2025
Մայր աթոռ սուրբ Էջմիածնում բացվեց Կաթողիկոսական դամբարանի, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայտնել է՝ հայրապետների շիրիմների ամփոփման համար պանթեոն կառուցելու նախաձեռնությունը ծրագրվել էր դեռ1955 թ.՝ Վազգեն Ա-ի օրոք։

Շարականների ու սաղմոսերգության ներքո ջրով և գինով լվացվեցին աղոթասրահի երկու մատուռների Սուրբ սեղանները, ապա Ամենայն հայոց կաթողիկոսն օծեց դրանք՝ անվանակոչելով մատուռները հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների անուններով: Մատուռներում զետեղվեցին նաև առաքյալների մասունքներ։
Կաթողիկոսական դամբարանը և մոմավառության աղոթասրահը կառուցվել է ազգային բարերար, լուսահոգի Գառնիկ Յակուբյանի և տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանի հովանավորությամբ։
Հիշեցնենք, որ Դադիի մասունքները, որը Թադեոս առաքյալի աշակերտն էր, թաղված են Դադիվանքում: Թադեոսն ու Բարթողոմեոսը քրիստոնեություն են քարոզել Հայաստանում: Նորագույն պատմության 1-ին դարում՝ 60-70-ական թվականներին, Դադին եկել է քրիստոնեություն քարոզելու հայկական երկրի Արցախյան մասում, նահատակվել և թաղվել է այստեղ: