Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին որոշ տարածաշրջանային և արտատարածաշրջանային պետություններին զգուշացրել է «Զանգեզուրի միջանցքի» հարցի բազմիցս բարձրացման մասին։
«Հերթական անգամ, որոշ կառավարություններ, որոնք հայտարարում են իրենց հանձնառության մասին, բայց անտեսում են իրենց սեփական և տարածաշրջանային շահերը, բարձրացրել են Զանգեզուրի միջանցքի հարցը և անում են ամեն ինչ՝ Հարավային Կովկասում իրենց անօրինական նպատակներն առաջ մղելու համար։ Հիշեցնում եմ ձեզ, որ տարածաշրջանում կամ դրանից դուրս ցանկացած կառավարություն, որը կփորձի կրկնել նախորդ անհաջող փորձը, կբախվի Իրանի կոշտ արձագանքին», – գրել է նա X-ում։