ermenihaber.am-ը գրում է․
Թուրքիայի զինվորական բարձրագույն խորհուրդը (YAŞ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ գումարված նիստում մի շարք զինվորականների նոր կոչումներ է շնորհել:
Թուրքական մամուլում առավել տարածվել և խանդավառությամբ է ընդունվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումի բարձրացումը:
Թուրքիայի ցամաքային ուժերի և Ադրբեջանում տեղակայված թուրքական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բահթիյար Էրսային տրվել է բանակի գեներալի կոչում։ Դա բարձրագույն զինվորական կոչում է Թուրքիայի ցամաքային զորքերում։
Ուշագրավ է, որ թուրքական մամուլում շրջանառվող լուրերում վերջինս բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ», ով «էպոս է կերտել Ղարաբաղում»:
Թուրքիայում, Ռուսաստանում, Պակիստանում, Իսրայելում բարձրաստիճան զինվորականների են պարգեւատրում՝ Արցախում Հայաստանին “հաղթելու” համար, իսկ ՀՀ իշխանությունները “նախատում են” արցախիներին, որ “չեն կռվել”։ Զինվորականները կարող են “հաղթել” գետնի վրա, բայց նրանք չեն կարող հաղթել իրավունքը՝ այն չի կարող մույնիսկ “նվիրվել”, քանի որ անօտարելի է։