ԱՄՆ–ում ստորագրված եռակողմ հռչակագրի 5-րդ կետում նշվում է․ «Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա»։ Իսկ ԱՄՆ նախագահը հայտարարել էր․ «Այս երկու ազգերը տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել»։
Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը Step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին՝ որքանո՞վ է այս ձեւակերպումը վտանգավոր, այսինքն՝ կարծես հավասարության նշան է դրվում Հայաստանում ու Ադրբեջանի միջեւ, Հայաստանը եւս ներկայացվում է ագրեսոր։ Այնինչ՝ Ադրբեջանն է ցեղասպանական գործողություններ իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ։
Մարիամ Ավագյանի խոսքով՝ եռակողմ հռչակագրի նպատակն էլ հենց զոհին ու դահիճին մի սեղանի մոտ նստեցնելն է, որպեսզի պարտադրվի անպատիվ խաղաղություն։ Եվ այդ անպատվության մեջ մեծ դեր ունեն 30-ամյա հայկական քաղաքական վերնախավն ու պատմագիտական, ցեղասպանագիտական, ազգագրական շերտը։
«Մերոնք» հիմնականում խոսել են երկկողմ հակամարտության մասին, կամ պարզապես հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Բազում են մեր սխալները, օրինակ, երբ «խելոք» ձևակերպում են, թե՝ հայկական կողմի խաղաղ միտինգներին պատասխանեցին Սումգայիթով։ Սա, իհարկե, աբսուրդ է, հենց այն առումով, որ խորհրդային թուրքերը՝ Հեյդար Ալիևի ղեկավարությամբ, շատ էին ուզում առաջին բախումը կազմակերպել Կապանում՝ 1988 թվականի հունվարին, դա իրենց բացարձակ չհաջողվեց, և անցան իրենց տարածք՝ Սումգայիթ։
Ու մերոնց այս հակագիտական կեցվածքն էլ հնարավորություն տվեց Ալիև կրտսերին, որ իր հանցավոր գործունեությանը զուգահեռ զբաղվի, հատկապես, իր ու իր հոր հանցանքների կոծկմամբ, երբ 2008 թվերին կարողացավ միջազգային իրավագետներին ֆինանսավորել ու ձևավորել երեք թղթապանակ, երեքն էլ պետք է հիմնավորեին Արցախը ռազմական ճանապարհով խլելու պլանները։ Այդ թղթապանակներից մեկն էլ «հիմնավորում էր», թե «Հայաստանը ագրեսոր» է։
Այս եռակողմ հռչակագիրը հենվում է հենց այս երեք թղթապանակաների վրա, միջազգային հանրության մոտ դրանց ստեղծած «իրողությունների ընկալման» վրա։ Եվ որքան էլ ցավալի լինի, բայց պետք է ասել, որ նման «իրողությունների ընկալում» կար ու կա նաև հայկական, ներհայաստանյան միջավայրում՝ կրկին հենված թուրքի կողմից մատուցած «պատմությունների վրա»։ Ահա թե ինչու նաև Ալիևների հանցանքը կոծկող այս երևակայվող «խաղաղությունը» դառնում է պատվազրկող, հայության արժանապատվությունը ավերող։
Սա նաև վտանգավոր հոգեբանական հարձակում է հայության դեմ։ Կրկնեմ, որ այս հարձակումը նոր չէ, եւ հաճախ այդ նսեմացումը ընդունվել ու յուրացվել է հայկական «խելոք մտավորականության ու քաղաքական վերնախավի» կողմից։ 44-օրյա պատերազմից հետո էր, 2021 թվականի օգոստոսին ես մասնակցում էի պատերազմական պայմաններում առաջին բժշկական օգնության մի դասընթացի։ Ընդմիջմանը մի երիտասարդ, 44-օրյայի մասնակից, ինձ ասում է, թե «էլ ինչու էինք կռիվ տալիս Քելբաջառի համար, եթե մեր հողը չէր»։ Ես ահաբեկած հնչած մտքից՝ սկսեցի երիտասարդին պատմել մոտիկ անցյալից ու Քարվաճառի հայկական կենսատարածք լինելու մասին։ Երիտասարդը զարմացած հայացքով լսում էր ինձ, ու ես տեսնում էի, թե ինչ հանցավոր բացթողումներ են եղել 30 տարիների ընթացքում հայության կյանքի բոլոր շերտերում։
Տպավորություն կա, որ 1994 թվականի զինադադարից հետո ինչ-որ հզոր ուժեր սկսել են մեր երկիրը գլորել դեպի անդունդ, ու այդ ընթացքը նույնիսկ այսօր կանգ չի առել, համառորեն գլորում են։ Ու դրա վկայությունը հենց այս 5-րդ կետն է։
Եթե հետ գնանք 1988 թվական, ապա ես կասեի՝ քիչ է, պետք է հետ գնալ առնվազն 1918 թիվ։ Մարդկային ինչ անասելի տառապանքներ է կրել հայությունը, երբ քեմալական Թուրքիան Հայաստանի արևմտյան հատվածը հայաթափելուց հետո անցավ արևելյան հատված, այստեղ արդեն օգնության հասավ նաև խորհրդային Ռուսիան, էլ Մոսկվայի ու Կարսի պայմանագրեր, էլ 1921 թվականի հուլիսի 5-ի որոշում, առնվազն այս երեք հանգամանքները ամբողջացրին հայության ցեղասպանության՝ արմենոցիդի ևս մի փուլ, որն այնուհետև քողարկված կընթանա խորհրդային տարիներին, ու դրա բոցը երկինք կհասնի 1988 թվականի փետրվարի 26-ին, ու մինչ օրս շարունակվում է։
Հարց՝ քանի՞ պետաիրավական որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունը Սումգայիթում, Հադրութում, Շուշիում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Շահումյանում՝ 1988-1992 թվականներին, իսկ 2020-2023 թվերին արդեն ողջ Արցախում հայության, իսկ 1992-ին՝ Խոջալույում թուրք-մեսխեթցիների հանդեպ տեղ գտած ցեղասպանության մասին։ Ոչ մեկ, անգամ 1990 թվականի փետրվարի 13-ի Հայկ․ ԽՍՀ ԳԽ որոշումը չեն համարձակվել վերահաստատել, ու դա մինչ օրս։ ՀՀ-ում, թվում է, թե իշխանական 4 թիմեր են եղել, բայց երբ քննում ես խորքային հարցերը, հասկանում ես, որ այդ 4-ն էլ մի թիմ են, մնացածը բուտաֆորիա է։ Հիմա երևու՞մ է, թե եռակողմ հռչակագրի 5-րդ կետի արմատները որտեղից են աճում։
Այդ եռակողմ հռչակագրի 5-րդ կետում, երբ խոսվում է «միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների մասին», ես ընկալում եմ, որ հենց 5-րդ կետը ուժի կիրառման խրախուսում է, քանի որ ես չեմ մոռացել, որ այդ նույն Թրամփը գոհ խոսում էր հայերի դեմ սկսած ագրեսիայի մասին, ասելով, թե «հայերը լավ են կռվում»։ Դե, իհարկե, թրամփյան պլանները այսօր չէ, որ ծնվում են, դրանք մշակված քայլեր են, երբ սկզբից ցեղասպան համակարգին թույլ տրվեց հերթական փուլը սկսել ու տանել մինչև վերջ, դե հիմա էլ խեղված խաղաղության աղավնին են թափ տալիս, թե տեսեք, տեսեք, ինչ լավն է Թրամփը, որ զոհին ու դահիճին՝ որպես հավասարներ, նստացրել է սեղանի մոտ ու գելի գլխին ավետարան է կարդում։ Անգամ ցեղասպան Բաքվին զենքի մատակարարումը արգելող որոշումը չեղարկեց։
Ժամանակների ընթացքը մեզ նոր չէ, որ հասկացնում է, որ Թրամփի այդ «դիտարկումը», թե այդ զենքը հայության դեմ չպետք է կիրառվի, կամ էլ Ադրբեջանի սահմաններն է պաշտպանելու, կրկին բուտաֆորիա է, ծխամշուշ, հերթական բիզնես պլան՝ փող, շատ փող բերող պլան՝ ժողովուրդների գոյության հաշվին։ Միջազգային տեռորիզմի դեմ կիրառելու համար հատկացվող այդ զենքը ցանկացած պահի մեր դեմ օգտագործելու համար թուրքը մեզ էլ կներկայացնի որպես միջազգային տեռորիստ։ Ահա հենց այսպես էլ Թրամփը իր 5-րդ կետով խրախուսում է արմենոցիդը՝ սեփական ֆեյսը պահելու համար էլ մի փոքր այն ծխամշուշով է շղարշում։ Այո, այսօր արդեն հերթական ագրեսիան ստացել է թրամփյան հովանավորչություն, իսկ գելի գլխին ավետարան կարդալը ընդունված միջազգային կանոնակարգ է՝ զոհին կրակի մեջ նետելուց առաջ։
Հիմա ևս մի հարց. եթե եռակողմի 5-րդ կետում ասվում է, թե «…երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում», այս ֆոնին, եթե ես մի հերթական դիմում հղեմ երկրի նախագահին, վարչապետին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, որպեսզի վերահաստատեն, գոնե, Հայկ. ԽՍՀ ԳԽ 1990 թվականի փետրվարի 13-ի որոշումը, ապա դա կորակեն վրեժխնդրությու՞ն, հնարավո՞ր է արդյոք։ Այսինքն, ինչպես մեր՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների դեմ, ապա Արցախի դեմ տարված ցեղասպանության մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համր է մինչ օրս, ու հայկական ցեղասպանագետներն ու Ազգային ժողովը անհաղորդ են հայության այդ հատվածի ճակատագրին, հիմա էլ այդ ցեղասպանության՝ արմենոցիդի, գիտական ու իրավական ճանաչումը կդառնա «երկու ժողովուրդների» միջև թշնամանքի խրախուսո՞ւմ։
Ես վստահ եմ, որ այս հռչակագրով Ալիև կրտսերին նաև փրկում են մարդկության դեմ կատարած հանցանքների համար պատասխանատվությունից։ Հիշեք, թե ինչեր է այդ ստահակը արել հայության դեմ, սա միայն հայության դեմ՝ Նախիջևանի խաչքարեր, Գուրգեն Մարգարյան, սահմանին անընդհատ դիպուկահարից զոհված հայ զինվորներ, տոտալ արմենոֆոբիան ու անթաքույց հակահայ քարոզ անգամ մանկապարտեզներում և դասագրքերում, «խոջալուի» հակահայ քարոզ, արմենոցիդի քարոզ ու խրախուսում, հայության պատմության ու մշակույթի ավերում և խեղաթյուրում, 2016 թիվ, 2020-2023 թվականներ։ Այո, հռչակագրով նաև այս հակամարդին են փրկում կախաղանից, ու սա էլ նոր չի սկսվել, ասենք ժամանակին մեզ ԱԺ-ում սաստում էին Սաֆարովի մասին խոսել, իսկ միջազգային դատական հայցերի հետ կանչումը ինքնին մարդկության դեմ հանցանքի սատարում է և ահռելի հարված Հայաստանի ինքնապաշտպանական ու դիմադրողական համակարգին։ Ու սա նախ և առաջ արվել է Իլհամին պաշտպանելու համար։
Մարդկության դեմ թուրքական հանցանքների կոծկումն ու նոր հանցանքների հնարավորությունը ընթանում է հայության գոյության, կյանքի և արժանապատվության, կենսատարածքի ու ապագայի հաշվին։ Փրկում են նաև մարդակեր Իլհամին ու դրա հորը, դրան էլ զուգահեռ խրախուսում են հայության գոյության դեմ հաջորդ հանցանքները։
«Անխոչընդոտ հաղորդակցությունը» շուտով թուրքի ձեռքում կդառնա մի նոր խումբ «էկոակտիվիստների» համար շրջափակման վայր ու նոր բախումներ, ոչ թե երկկողմ, երկկողմ երբեք չի եղել, այլ միակողմ հարձակում, երբ մի կողմում մարդասպան ու մարդակեր, թալանչի թուրքն է, մյուս կողմում մորթվող ու անհավասար պաշտպանվող հայը։
Հակագիտական է, երբ անտեսվում է մարդկային պոպուլյացիաների անհավասար էվոլյուցիոն ընթացքն ու արդյունքը։ Ժամանակը վկայում է, որ թուրք հարևանը գոյութենական սպառնալիք է, հատկապես, երբ մոտակայքում այնպիսի սադրիչ պետական համակարգեր կան, ինչպիսին ասենք Ռուսիան է կամ էլ արդեն Իսրայելը։
Ռոզա Հովհաննիսյան