Եվրամիությունը սկսեց շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց միանալ Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտությանը 2022 թվականին, հայտարարեց հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նախկինում բազմիցս հայտնել էր, որ ԵՄ երկրները և ուկրաինացի պաշտոնյաները կոչ են արել Վրաստանին 2022 թվականին բացել «երկրորդ ճակատ» Ռուսաստանի դեմ։
«2022 թվականին մենք հրաժարվեցինք միանալ պատերազմին, և դրանից հետո սկսվեց բացահայտ աննախադեպ շանտաժ։Սկզբում մեզ թեկնածուի կարգավիճակ չտրվեց առանց որևէ հիմքի, թեկուզ դրանից հետո բազմիցս ճանաչվեց, որ Վրաստանը առաջատարն էր բոլոր թեկնածու երկրների շարքում», – լրագրողներին ասաց վարչապետը։