Կիրակի՝ օգոստոսի 24-ին, Մոսկվայի Թատերական հրապարակի կենտրոնական մանկական խանութում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։
Պարզվել է, որ երրորդ հարկում պայթել է մանկական փուչիկների համար նախատեսված հելիումով բալոն։ Վիրավորներից մեկի ձեռքը պոկվել է. տղամարդն աշխատում է հարևան շենքում և գնացել է առևտրի կենտրոն՝ ճաշի։ Ի դեպ, «Մանկական աշխարհը» գտնվում է Լյուբյանկա հրապարակում՝ հայտնի հաստատության հարևանությամբ։ Վիրավորը ԱԴԾ բարձրաստիճան սպա Ալեքսեյ Տիտովն էր։
Գրեթե միաժամանակ Բաքվում հրդեհ է բռնկվել “Սադարակ” առևտրի կենտրոնի տարածքում, որը դեռևս շարունակվում է։ Հրդեհի պատճառը չի հայտարարվել, բայց ևս խոսվում է հրավառության և մանկական խաղալիքների մասին։
Հիշեցնենք, որ ուղիղ 3 տարի առաջ, երբ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ սարսափելի հրդեհ, որը խլեց 18 մարդու կյանք, ևս խոսվում էր հրավառության պահեստի պայթյունի մասին։ Հայաստանի ղեկավարությունը անմիջապես հայտարարեց, որ դա դիվերսիա չէ։
Իշխանությունները նաև հրաժարվում են Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցած հրդեհը դիտարկել որպես դիվերսիա։