Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի կապակցությամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Նա ասել է, որ դրա բացումը կմեծացնի արտադրությունն ու արտահանումը Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի տարածաշրջաններում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքները և կընդլայնի Միջերկրական ծովի զբոսաշրջային ներուժը։
«Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը չափազանց դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գիծը մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր տարածաշրջանի համար», – հավելել է Էրդողանը։
Փաստորեն, պարզվում է, որ «Թրամփի ճանապարհը», որը բոլորը գովազդում են որպես հակառուսական և որը իբր նախատեսված է Չինաստանը Եվրոպայի, Թուրքիան՝ Կենտրոնական Ասիայի հետ կապելու համար, իրականում Թուրքիան կկապի Ռուսաստանի հետ։