Թեմայի մեջ լինելու և «ստատուս» ձեռք բերելու համար Նիկոլ Փաշինյանը ճամփորդում է տարբեր մայրաքաղաքներով, լուսանկարվում աշխարհի առաջնորդների հետ, ստորագրում փաստաթղթեր, ապա այս ամենը ներկայացնում որպես իր քաղաքական կապիտալ։ Այս կապիտալը նրան «թույլ է տալիս» հայ հասարակությանը վաճառել Հայաստանի հաշվին կարգավիճակ ձեռք բերելու համար իր ջանքերը՝ որպես տարածաշրջանում «խաղաղության» ձեռքբերում։
Միևնույն ժամանակ, հայ հասարակության մեջ մեթոդաբար ներարկվում է այն միտքը, որ անհրաժեշտ է ներողամիտ լինել արցախցի և այլ հայերի նկատմամբ, ովքեր փորձել, բայց չեն կարողացել պաշտպանել իրենց ազգային ինքնությունը, այդ պատճառով էլ նրանք այդքան «ագրեսիվ» են։ Վայրենիներ են, ինչ ասես, զենք են վերցրել և սպանել անմեղ մարդկանց, թեկուզ կարող էին խաղաղ ապրել նրանց հետ (Սումգայիթը չի հաշվվում)։ Բայց ոչինչ, կանցնի երկու սերունդ, և նրանք կդառնան մեզ նման՝ խաղաղասեր կոսմոպոլիտներ, որոնք փող են ստանում ժողովրդավարության համար և իրենց թշնամիներին ավելի շատ են սիրում, քան իրենց։
Ընտրարշավը Հայաստանում արդեն սկսվել է, և դրա գլխավոր թեման «խաղաղությունն» է, որի տակ, դատելով բոլոր ցուցանիշներից, հասկացվում է «դիմադրությունից հրաժարվելը»։
ԱՄՆ նախկին փոխպետքարտուղարի կողմից «գիշատիչ» անվանված երկրների առաջնորդների հետ լուսանկարներն ու ժպիտները չեն կարող խոչընդոտ դառնալ գիշատիչների աճող էքսպանսիոնիզմի համար: Կա միայն երկու ճանապարհ՝ դիմադրել էքսպանսիային կամ ընդունել այն որպես «խաղաղություն»:
Մի հետաքրքիր պատմություն կա այն մասին, թե ինչպես զրադաշտական Իրանը, որը ի բիճակի չէր դիմադրել իսլամի էքսպանսիայի արաբական ռազմական ուժին, պարզապես կլանեց իսլամը և երկար ժամանակ համարվեց այս կրոնի կենտրոնը՝ խլելով արաբներից գերակայությունը: Սակայն Իրանը գոյատևեց որպես ազգ, որպես քաղաքակրթություն:
Փաշինյանի կառավարությունը խթանում է դիմադրության անիմաստությունը՝ ցուցադրելով Եռաբլուրը և անիրավ արցախցի փախստականներին՝ որպես դիմադրության և ռազմատենչության միակ «արդյունք»:
Մենք չենք ապրում միջնադարում՝ հողի կամ ազգային շահերի համար սպանելու համար, ասում է Փաշինյանը և գնում է հանդիպելու այն առաջնորդների հետ, ովքեր հենց նոր են գրավել հայկական հողերը և սպանել հազարավոր հայերի:
Աննա Հակոբյանը դեռ հնարավորություն չի ունեցել Շուշիում թեյ խմել Մեհրիբան խանումի հետ, բայց ոչինչ, քիչ է մնացել: Միայն հրավիրող կողմը կլինի Մեհրիբանը: Թեև ի՞նչ տարբերություն։ Քոնն ու իմը նոր «իրական» աշխարհում չկան։