Հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում կայուն խաղաղություն կհաստատվի։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանն ընդգծել է, որ Կովկասում կայունությունը բխում է Թուրքիայի և Ռուսաստանի շահերից:
Նա հավելել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության համար, Իսկ Ստամբուլում ընթացող բանակցությունները նպաստում են այդ գործընթացին:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու գլոբալ օրակարգի արդիական հարցեր:
Էրդողանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի հիման վրա, իսկ նախկինում ձևավորված համագործակցության ոգին պահպանվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, զբոսաշրջությունը, ներդրումները և էներգետիկան: