ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի աջակցությունը թուլացել է 20 տարի առաջվա համեմատ։ The Daily Caller-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ Իսրայելը նախկինում «լիակատար վերահսկողություն» ուներ ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ և նշել է, որ վերջերս այդ ազդեցության թուլացումը «զարմացրել» է իրեն։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Իսրայելը պետք է հնարավորինս շուտ դադարեցնի պաշարված Գազայի հատվածի վրա հարձակումները։ ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը «վնաս» է պատճառում Իսրայելին։ «Կասկած չկա. նրանք կարող են հաղթել պատերազմում, բայց կպարտվեն համաշխարհային հասարակայնության հետ կապերի առումով», – ասել է նա։
Իսրայելի կառավարության անդամները ուղղակիորեն ասում են, որ եթե Պաղեստինը ճանաչվի, Իսրայելը կկորցնի իր պետականությունը։
Հիշեցնենք, որ արդեն սեպտեմբերին տասնյակից ավելի ազդեցիկ արևմտյան երկրներ մտադիր են ճանաչել Պաղեստինը։ Եվ Թրամփը զգուշացնում է Իսրայելին, որ չի կարողանա օգնել, եթե ամբողջ աշխարհը շրջվի Նեթանյահուի դեմ։
Բացի այդ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը մոտենում է ավարտին, իսկ այս աշխարհակարգի հիմքում ընկած է նացիզմի դատապարտումը Հոլոքոստի համար, Իսրայելի ստեղծումը որպես «փոխհատուցում» և դրա շուրջ նոր Մեծ Մերձավոր Արևելքի ձևավորումը։
Իսրայելն այժմ կորցրել է իր նախկին ֆունկցիոնալությունը, և նրա ագրեսիվ քաղաքականությունը վնասում է ոչ միայն Իսրայելի, այլև Միացյալ Նահանգների և նրա մյուս «ընկերների» հեղինակությանը։
«Կարելի է հաղթել պատերազմում, բայց պարտվել» հայտարարությունը հավասարապես վերաբերում է նաև այլ էքսպանսիոնիստական պետություններին, որոնք «չափազանց շատ են հաբրգել»։ Ուժային որոշումների արդյունքները պարտադիր չէ, որ օրինականացվեն, ասում է Թրամփը։