Պուտին. Ուկրաինայում օտարերկրյա զորքերը կդառնան ոչնչացման օրինական թիրախներ

  • 14:51 05.09.2025

Ռուսաստանը երբեք չի առարկել Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը, սակայն ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը «այլ հարց է», – ասել է Վլադիմիր Պուտինը։

«Ուկրաինան իր առջև խնդիր է դրել և շարունակում է դնել՝ միանալ ԵՄ-ին։ Կրկնում եմ, սա Ուկրաինայի օրինական ընտրությունն է՝ ինչպես կառուցել իր միջազգային հարաբերությունները», – ասել է նա։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում հնարավոր ռազմական զորքերի ներկայությանը, սա Ուկրաինայի ՆԱՏՕ ներգրավման հիմնական պատճառներից մեկն է։ Հետևաբար, եթե այնտեղ որևէ զորք հայտնվի, հատկապես հիմա՝ ռազմական գործողությունների ժամանակ, մենք ելնում ենք այն փաստից, որ դրանք կլինեն ոչնչացման օրինական թիրախներ»։

Անհրաժեշտ է մշակել անվտանգության երաշխիքներ Մոսկվայի և Կիևի համար, և Ռուսաստանը կհարգի դրանք, ասել է նա՝ հավելելով, որ եթե երկարաժամկետ խաղաղություն հաստատվի, Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չի ունենա։