Օրերս գրել էինք մարտական սպա, ապրիլյան պատերազմի ակտիվ մասնակից, Վալերա Մեհրաբյանի մասին, ով մարտական գործողոթյունների ժամանակ ստացել էր ծանր վիրավորում: Ներկայումս նա ունի լուրջ վիրահատության կարիք, որի գումարը ի վիճակի չէ վճարել:
ՙՙԻմ ընկերներ, բարեկամներ, հարազատներ և ինձ ճանաչողներ։ Ունեմ ձեր օգնության կարիքը: Բոլորդ տեղյակ եք իմ առողջական խնդիրների մասին վիրավորվելուց հետո։
Վերջերս վիրավորված ձախ ոտքիս շրջանում հայտնաբերվել է քաթված տրոմբ։
Ֆինանսական խնդիրներից ելնելով չեմ կարող վճարել վիրահատության գումարը, որը կազմում է 100000 ռուբլի։
Ուստի ունեմ աջակցության կարիք և հույսով եմ, որ Աստծո կամոք երևի կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց հնարավորթյան չափով կօգնեն։ Կանխավ շնորհակալ եմ’
Աստված բոլորիս պահապան
Ստորև նշված է հաշվեհամարս
Сбер банк 2202206892044939 Валерий Иванович Мехрабян”, ասում է Վալերիան:
Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո Վալերան ըտանիքի հետ ապրում է Ռուսաստանում: Արժանապատիվ աշխատանքի բացակայության պատճառով, ընտանիքը կերակրելու համար նա ստիպված, չխնայելով առողջությունը, աշխատում է որպես բեռնակիր:
Արսեն Աղաջանյան