Հայաստանը առաջնորդվում է իր պետական խորհրդանիշներով և ՀՀ անձնագրերում տեղադրվող դրոշմանիշը պետք է արտահայտի Հայաստանին և նրա պետականությանը վերաբերող խորհրդանիշեր։ Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՀՀ մուտքի կամ ելքի ժամանակ սահմանապահների կողմից տեղադրված դրոշմանիշը փոխելու վերաբերյալ հարցին։
Մասնավորապես, իշխանությունները որոշել են նշված կնիքից հանել Հայաստանի Հանրապետությունը խորհրդանշող Արարատ լեռը։
Արթուր Հովհաննիսյանը կտրականապես ստում է, քանի որ Արարատը գտնվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր խորհրդանիշի՝ պետական զինանշանի վրա։
ՀՀ զինանշանը՝ կենտրոնում, վահանի վրա պատկերված է Արարատ լեռը Նոյան տապանով և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները՝ վերևի ձախ անկյունում՝ Բագրատունիներ, վերևի աջ անկյունում՝ Արշակունիներ, ներքևի ձախ անկյունում՝ Արտաշեսյաններ, ներքևի աջ անկյունում՝ Ռուբինյաններ։